Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ինչի՞ն է պետք թշնամանալ Իրանի հետ. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Մասնավորապես նա ասել է.

«Ես ցանկանում եմ հատուկ նշել վերջերս Սաուդյան Արաբիայում կայացած Արաբա–իսլամա–ամերիկյան գագաթաժողովը: Ադրբեջանը մասնակցում էր բարձր մակարդակով: Համարում եմ, որ գագաթաժողովն ունի մեծ նշանակություն: Նախ, իսլամական աշխարհը ցույց տվեց իր համերաշխությունը, և հավանության է արժանի այն, որ ԱՄՆ նախագահ պարոն Թրամփն իր առաջին օտարերկրյա այցը կատարեց մահմեդական երկիր: Մենք Ադրբեջանում դա շատ ենք գնահատում: …Այնտեղ ամերիկացի նախագահի արտահայտած մտքերը պետք է մեծապես գնահատվեն: Մասնավորապես, նա ասել է, որ ԱՄՆ–ն այսուհետ չի միջամտելու մահմեդական երկրների ներքին գործերին, նրանց խորհուրդներ չի տալու, քարոզներ չի կարդալու: Դա շատ կարևոր հայտարարություն է: Քանի որ Ադրբեջանն այն երկրներից մեկն է, որը գտնվում էր քարոզչական հարվածի տակ: Թրամփի՝ իշխանության գալուց հետո մենք արդեն նկատել ենք, որ այլ երկրների ներքին գործերին միջամտելու միտումն սկսել է նվազել»:

Առանձնացնենք հետևյալ գլխավոր կետերը՝ Էր–Ռիադում Արաբա–իսլամա–ամերիկյան գագաթաժողովի կարևորությունը, Վաշինգտոն–Բաքու հարաբերությունները: Սկսենք առաջինից: Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիայում կայացած համաժողովի գլխավոր թեման Իրանն էր, ավելի ճիշտ այն, որ Իրանը «համաշխարհային ու տարածաշրջանային ահաբեկչության աղբյուր է», որի դեմ պետք է ստեղծել կոալիցիա և պայքարել: Ստացվում է, որ Ալիևը պաշտպանո՞ւմ է այդ դիրքորոշումը: Իսկ ո՞ւր մնացին այն բարեկամական հարաբերությունները, որոնց մասին հարկ եղած դեպքում Ադրբեջանի նախագահը հիշում է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում Թեհրանի մրցակիցն է, եթե չասենք հակառակորդը, Ալիևի այս հայտարարությունը նշանակում է, որ իր երկիրը նա ներառում է այն երկրների շարքում, որոնք պարտավորվում են հակազդել կամ դիմակայել Իրանի արտաքին քաղաքականությանը:

Հարց է առաջանում՝ Ադրբեջանի ինչի՞ն է պետք թշնամանալ Իրանի նման հարևանի հետ: Մի քանի ամիս առաջ Ադրբեջանը հակաիրանական մեկ այլ քայլ էր արել՝ ընդունելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին: Մոտ երկու ամիս հետո Իրանը պատասխանեց՝ նրանց ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարեց, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Չէ՞ որ Ադրբեջանը գիտակցում է՝ այս քայլը նույնպես անպատասխան չի մնա:

Ըստ ադրբեջանցի փորձագետների՝ խնդիրն այն է, որ Ալիևի վարչակազմը ներդրումներ է ակնկալում ստանալ Սաուդյան Արաբիայից: Իսկ այս պահին դա չափազանց կարևոր է, քանի որ Նավթային հիմնադրամում գումար գրեթե չի մնացել, «երկար տարիներից հետո առաջին անգամ Բաքվի սոցիալ–տնտեսական ծրագրերին սպառնում է սառեցում», գներն աճում են, մանաթի փոխարժեքն ընկնում է, վերջերս սնանկացավ այդ երկրի խոշորագույն բանկը՝ Ադրբեջանի միջազգային բանկը: Կարծիք կա, որ Էր–Ռիադը Բաքվին առաջարկել կամ պատրաստվում է առաջարկել վարկ, պայմանով, որ Իրանի հետ հարաբերությունները սառեցնի:

Թե այդ վարկը կոնկրետ ինչին է վերաբերելու, դժվար է ասել: Սակայն երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը պատրաստվում է այցելել Բաքու: Ինչպես հայտնել էր Al Arabia հեռուստաընկերությունը, Մուհամմադ բեն Սալմանը նախ այցելելու է Մոսկվա, որտեղ բանակցությունների հիմնական թեման կլինի սիրիական ճգնաժամը, իսկ Պուտինի հետ հանդիպումից հետո կմեկնի Բաքու: Բայց այդ հանդիպման օրակարգը չի նշվել:

Գանք երկրորդ կետին՝ ԱՄՆ–ի միջամտությունը Բաքվի ներքին գործերին: Ճիշտ է, նախորդ վարչակազմերի օրոք ԱՄՆ–ն միշտ քննադատել է Բաքվի քաղաքականությունը կապված խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ու այլնի հետ: Freedom House, Human Rights Watch, իրավապաշտպան այլ ընկերություններ, ժողովրդավարական արժեքների պաշտպանության այլ կառույցներ Ադրբեջանին պատվավոր հորիզոնականներ չեն հատկացրել: Իսկ այդ գնահատականները հանգեցրել են ուղղակի կամ անուղղակի հետևանքների՝ թե քաղաքական, թե տնտեսական: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկող տարի այդ երկրում նախագահական ընտրություններ են, արտաքին «ուղղակի կամ անուղղակի» միջամտության հարցը շատ ավելի սուր է դրվում հատկապես այն պարագայում, որ հասարակական հենարան Ալիևի վարչակազմը չունի:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League