Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


«Ամեն ինչը ես ժուչոկո՞վ եմ իմանալու, թե՞ աուդիտի որոշումներն եմ նայելու». ո՞վ է պատասխան տալու մանկապարտեզի տնօրենին գաղտնալսելու համար. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արթիկի ՀՀԿ–ական քաղաքապետ Մխիթար Վարագյանը «Փաստի» հետ զրույցում պնդում է, որ ոչ ինքը, ոչ իր տեղակալը առնչություն չունեն մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի սենյակում հայտնաբերված գաղտնալսման սարքի՝ ժուչոկի հետ: Նշենք, որ Արթիկի մանկապարտեզում հայտնաբերված գաղտնալսող սարքի գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200–500–ապատիկի չափով, կամ կալանքով` 1–2 ամիս ժամկետով:

Նշենք, որ մի քանի օր առաջ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի որոշմամբ, Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանն ազատվել է աշխատանքից: Վերջինս մամուլում ասել է, որ դա քաղաքական հաշվեհարդար է իր հանդեպ, քանի որ ՏԻՄ և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է Վարագյանի մրցակից Մուշեղ Պետոյանին, ինչն էլ Վարագյանի սրտով չի եղել:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ:


– Պարոն Վարագյան, ասվում է, որ քաղաքական հաշվեհարդարի արդյունքում եք աշխատանքից ազատել մանկապարտեզի տնօրենին, նաև մամուլում տեղեկություն կա, որ Ձեր տեղակալն է նրա աշխատասենյակում ժուչոկ տեղադրել:

– Էդ ամեն ինչը հերյուրանք է: Ինքն ազատվել է աշխատանքից իրենց հիմնարկի չարաշահումների առթիվ:

– Որքա՞ն գումարի չարաշահման մասին է խոսքը:

– Կոնկրետ 70 հազար դրամ պիտի վերականգնեն:

– Դա այդքան էլ մեծ գումար չէ, որ մարդուն աշխատանքից ազատեն:

– Էսօր 70 հազար, վաղը 700 հազար, գումարի չափն ի՞նչ կապ ունի: Ֆինանսական չարաշահում են թույլ տվել: Նախկինում էլ խախտումներ են ունեցել, չեն ուղղել: Ամեն հիմնարկ որ 70 հազար առնի, ի՞նչ է լինելու էս մեր երկրի վիճակը:

– Պարոն Վարագյան, իսկ Դուք Ձեզ ընտրություններում սատարածների շրջանո՞ւմ էլ եք նման աուդիտ իրականացնում և աշխատանքից ազատե՞լ եք ինչ–որ մեկին:

– Այո, ես բոլորին նման ձևով եմ վերաբերվում: Ես ընդհանրապես կողմնակիցներ չունեմ: Կողմնակիցներ կունենամ դրսում, աշխատանքի վայրում կողմնակիցներ չունեմ:

– Բայց Ձեր օգտին էլ ընտրությունների ժամանակ աշխատողներ եղել են, չէ՞:

– Եղել են և ավելի խիստ իրանց հետ եմ վերաբերվելու:

– Ձեր օգտին աշխատածներից մեկը կա՞ ում աշխատանքից հանել եք:

– Իհարկե՝ կա:

– Կասե՞ք անուն–ազգանունը:

– Բայց ինչի՞ պիտի ասեմ:

– Եթե չեք ասում, ուրեմն՝ չկա:

– Չէ, ասում եմ՝ կա:

– Պարոն Վարագյան, գաղտնալսման սարքի մասով մամուլում տեղեկություն կա, որ Ձեր տեղակալն է այն դրել մանկապարտեզի տնօրենի սենյակում:

– Ժուչոկի պահով իրավապահները թող զբաղվեն: Չգիտեմ՝ ոնց են հայտնաբերել, ով է հայտնաբերել, տեղյակ չեմ: Մամուլից եմ տեղեկացել և հիմա համապատասխան մարմինները զբաղվում են, իրենք քննություն կանցկացնեն, կպարզվի էդ ամեն ինչը:

– Իսկ եթե պարզվի որ Ձեր տեղակալը կամ Դուք դրա հետ առնչություն ունե՞ք:

– Հնարավոր չէ կապ ունենանք իմ տեղակալը կամ ես: Եթե ես ներքին աուդիտ եմ նշանակել, ինչի համար պետք է ժուչոկ տեղադրեմ: Ամեն ինչը ես ժուչոկո՞վ եմ իմանալու, թե՞ աուդիտի որոշումներն եմ նայելու: Աուդիտը գալիս ամեն ինչ զեկուցում է: Ի՞նչ ժուչոկի մասին է խոսքը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe