Մանդատից հրաժարված «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին
POLITICS«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներով պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հաշվի առնելով պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի և Հարություն Ղարագյոզյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումները՝ դադարեցվում են նրանց լիազորությունները»,- ընդգծեց Բաբլոյանը:
Նա հավելեց, որ համապատասխան արձանագրությունն արդեն ուղարկվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



