Մահացել Է Պանամայի նախկին դիկտատոր Մանուել Նորիեգան
SOCIETY83 տարեկան հասակում մահացել Է գեներալ Մանուել Նորիեգան, որը Պանաման ղեկավարել Է 1983 թվականից մինչեւ 1989 թվականը: Այս մասին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի ներկայացուցչի:
«Պարոն Նորիեգան այս գիշեր վախճանվեց»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Պանամայի նախագահ Խուան Վարելան իր Twitter-ում մեկնաբանել Է գեներալի մահը. «Մանուել Նորիեգայի մահը փակեց մեր պատմության մի գլուխը»:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ նախկին ղեկավարը գլխուղեղի մի քանի վիրահատություններ Է տարել եւ արհեստական կոմայի մեջ Է: 1983 թվականից մինչեւ 1989 թվականը Նորիեգան փաստացի ղեկավարել Է Պանաման, ինչից հետո տապալվել Է ԱՄՆ-ի ռազմական միջամտության հետեւանքով: Նա մեղադրվում Էր ընդդիմության կողմնակիցների զանգվածային սպանությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



