43-ամյա քաղաքացին գերդոզավորումից հայտնվել է հիվանդանոցում. նա ի վիճակի չէ բացատրություն տալ
SOCIETYՀունիսի 12-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «թմրամիջոցի գերդոզավորում» ախտորոշմամբ, Անդրանիկի փողոցի 8 շենքի մի բնակարանից իրենց մոտ է տեղափոխել 43-ամյա Վաչե Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ Վաչե Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Բնակարանի զննությամբ՝ պատշգամբի սեղանի վրա, հայտնաբերել է 2 ներարկիչ` յուրաքանչյուրը մոտ 4 մլ բաց շագանակագույն հեղուկով: Բնակարանատեր Վիրաբ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը «Դեզոմորֆին» թմրամիջոց է եւ պատկանում է իրեն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Վիրաբ Մ.-ն թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



