Համացանցում ակտիվ քննարկում են գիրացած Ռիհաննայի կառուցվածքը
PHOTO29-ամյա երգչուհի Ռիհաննան երբեք էլ մոդելային կառուցվածք չի ունեցել, սակայն վերջին ամիսների ընթացքում նա նկատելիորեն գիրացել է, ինչն էլ համացանցում քննարկման առարկա է դարձել: Շատերը կարծում են, որ երգչուհին հղի է, իսկ ոմանք էլ վստահ են, որ նա պարզապես ալարկոտ է ու չի հետևում կառուցվածքին:
Woman-ը գրում է, որ երկրպագուները բաժանվել են երկու բանակի՝ մի խումբը հիացած է երգչուհու նոր մարմնով ու նրա պատվին #thickanna հեշթգն է ստեղծել, իսկ մյուսն էլ կարծում է, որ ժամանակն է կրկին մարզասրահ վերադառնալ: Երևում է, որ երգչուհին նույնպես հասկանում է, որ բավականին գիրացել է, այդ պատճառով էլ վերջին շրջանում նրան միայն չափսերով մեծ հագուստով կարելի է տեսնել:
Հնարավոր է, որ սա Ռիհաննայի կինոկարիերայի նոր պահանջներից մեկն է կամ էլ պարզապես նա հոգնել է մտածել կառուցվածքի մասին ու որոշել է վայելել կյանքը: