Ինչպես է անցել Անգելինա Գասպարյանի Վերջին զանգը
PHOTOՊատանի երգչուհի Անգելինա Գասպարյանն այս տարվա շրջանավարտների թվում է։ Երգչուհին դասընկերների հետ նշել է Վերջին զանգը և հրաժեշտ տվել հարազատ դպրոցին։ Անգելինան ավարտել է Պուշկինի անվան թիվ 8 միջին դպրոցը։
Tert.am Life–ի hետ զրույցում երգչուհին ասաց, որ իր համար օրը շատ տպավորիչ էր։ «Ե՛վ հուզված էր, և ուրախ»,– նշեց նա։
Դպրոցում Վերջին զանգի արարողությունից հետո Անգելինան դասընկերների հետ օրը շարունակել է ժամանցի կենտրոններից մեկում։
Անգելինան հայտնեց, որ պատրաստվում է ուսումը շարունակել ավագ դպրոցում։ «Հիմա կընդունվեմ ավագ դպրոց, որն ավարտելուց հետո կընտրեմ իրավաբանի մասնագիտությունը։ Մտադիր եմ ընդունվել Ամերիկյան համալսարան»,– ասաց նա։
Ըստ նրա` մասնագիտական կրթությունը չի խանգարի իր կարիերային երգարվեստում, ինքը շարունակելու է նաև երգել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: