Երևանում կտեղադրվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հուշատախտակը
CULTUREԵրևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Նալբանդյան փողոց հ.9 հասցեում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավագանու մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի՝ h. 65 և հ. 56 տնատիրություններից մինչև հ. 152 և հ. 175/4 տնատիրություններ տանող ճանապարհահատվածը Նորքի փողոց վերանվանելու մասին որոշման նախագծին։
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



