Dolce & Gabbana-ն ի պատիվ Քեյթ Միդլթոնի զգեստ է արտադրել (ֆոտո)
PHOTODolce & Gabbana-ի դիզայներներին ոգեշնչել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու նրանք ստեղծել են նոր զգեստ, որի գինը կազմում է մոտ 2500 դոլար։ Մոդելները, որոնք ներկայացվելու են սպիտակ ու կանաչ գույներով, ստացել են Middleton անունը։
Չնայած, որ Քեյթը նախընտրում է կրել առավել մատչելի հագուստներ, սակայն որոշ պաշտոնական միջոցառումներ ուղղակի պարտադրում են օգտվել նաև լյուքս բրենդների հագուստներից։
Նախորդ տարի Քեյթ Միդլթոնը Կանադայում վելեյբոլի խաղին ներկայացել էր Dolce & Gabbana-ի զմրուխտյա գույնի զգեստով։ Պարզվել էր, որ այս մոդելը կարվել է միայն Քեյթի համար, սակայն Քեյթի ոճի սիրահարները հասան նրան, որ մոդելը պաշտոնապես թողարկվի Քեյթի անունով։
Քեյթի պատվին ստեղծված զգեստը կարելի է ձեռք բերել Net-a-Porter.com կայքից։

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



