Մայիսի 30-ը նշվում է որպես կարտոֆիլի օր․ 4 պատճառ՝ «երկրորդ հացից» չհրաժարվելու համար
LIFEԱյսօր՝ մայիսի 30-ին, նշվում է կարտոֆիլի համաշխարհային օրը։ Կարտոֆիլի հակառակորդները նշում են, որ կարտոֆիլն անօգտակար է ու այն գրեթե վիտամիններ ու հանքային նյութեր չի պարունակում, այլ պարունակում է օսլա, որը նպաստում է քաշի արագ ավելացմանը։
Սակայն, պարզվում է, որ կարտոֆիլի անպիտանության մասին խոսակցությունները իրական զրպարտություններ են։ Բժիշտ Նատալիա Գորդիենկոնը նշել է կարտոֆիլի օգտակար հատկությունների մասին։
1․ Պարունակում է օգտակար օսլա
Եթե չեք տառապում ավելորդ քաշով, ապա կարտոֆիլը չի սպառնում քաշի ավելացմանը, քանի որ օսլան, որն օրգանիզմում վերածվում է գլյուկոզայի, մարմնի համար էներգիայի աղբյուր է հանդիսանում։ Այն, որ կարտոֆիլն ամբողջությամբ օսլա է ևս սխալ է, քանի որ կարտոֆիլում օսլայի պարունակությունը 18 տոկոս է, իսկ մեծամասնությունը ջուր է։
2․Չի զիջում մսին ու ձվին
Կարտոֆիլի սպիտակուցները չեն զիջում մսին կամ ձվին։ Կարտոֆիլը պարունակում է նույն ամինոթթուները, որոնք առկա են ձվի սպիտակուցի մեջ։
3․ Մաքրում է օրգանիզմը
Կարտոֆիլը պարունակում է պրոպեկտին։ Ջերմային մշակման ժամանակ տեղի է ունենում հիդրոլիզ, ինչն էլ հանգեցնում է պեկտինի ձևավորման, որը լավագույնս կլանում է թույները։ Սակայն առավել նախընտրելի է կարտոֆիլը ոչ թե տապակել կամ խաշել, այլ պատրաստել ջեռոցում։
4․Անփոխարինելի է սրտի ու երիկամների համար
Կարտոֆիլում առկա կալիումն անհրաժեշտ է երիկամների ու սրտանոթային համակարգի գործունեության համար, որն օրգանիզմից դուրս է բերում ավելցուկային հեղուկն ու նվազեցնում օրգանների ծանրաբեռնվածությունը։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



