Լեոնարդո Դի Կապրիոն սիրահետում է Բելլա Հադիդին
LIFEԸնդամենը մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Լեոնարդո Դի Կապրիոն ու նրա սիրելին՝ 25-ամյա մոդել Նինա Ագդալը բաժանվել են՝ 1 տարի տևած հարաբերություններից հետո։
Եվ ահա արդեն լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկություններ, որ օսկարակիր դերասանը սկսել է սիրահետել նորաձևության աշխարհի մեկ այլ աստղի՝ Բելլա Հադիդին։
Ականատեսների խոսքերով, Կաննի կինոփառատոնի ընթացքում amfAR-ի բարեգործական ճաշի ժամանակ 42-ամյա Դի Կապրիոն ժամանակի մեծ մասն անցկացրել է նրա հետ ու բացահայտ սիրախաղեր արել։ Իր հերթին, 20-ամյա մոդելը ուրախությամբ ընդունում էր դրանք։
Դի Կապրիոն ներկա է եղել Կաննի 70-րդ կինոփառատոնի գրեթե բոլոր փակ միջոցառումներին, սակայն ամեն կերպ փորձում էր խուսափել լրագրողներից ու պապարացիներից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



