«Ծառուկյան» դաշինքում կառավարության ծրագրի շուրջ քննարկում դեռ չի եղել
POLITICSԱյսօր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու ՀՀ կառավարության կողմից ներկայացվելիք ծրագրին:
Թե արդյոք խմբակցությունում եղել է նման քննարկում ու կա հստակ որոշում Past.am-ը պարզեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագկիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից.
«Կառավարության ծրագրի հետ կապված քննարկում «Ծառուկյան» դաշինքում դեռ չի եղել: Կառավարությունը նախ պետք է ներկայացնի ծրագրիը, որից հետո նոր կլինի համապատասխա քննարկում, եւ հենց այդ ժամանակ կլինի պաշտոնական դիրքորոշում, այն մասին թե խմբակցությունն ինչ վերաբերմունք է ունենալու եւ ինչպես է քվեարկելու ծրագրի հետ կապված» :
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



