Անջելինա Ջոլիին քննադատել են մանկական զբոսայգում ոչ պատշաճ տեսքի համար
LIFEԱնջելինա Ջոլին, ով դստեր՝ Շայլոյի համար պատրաստել էր հիանալի ծննդյան տոն, քննադատության է ենթարկվել իր երկրպագուների կողմից։
Ինչպես հաղորդում է DailyMail-ը, երեխաների հետ Դիսնեյլենդ այցի համար դերասանուհին ընտրել էր կիպ շապիկ, որը կրում էր մերկ մարմնին։ Չնայած, որ հագուստի տակից երևում էին Ջոլիի պրոթեզ կրծքապտուկները, քանի որ ինչպես հայտնի է, Ջոլին կատարել է մաստեկտոմիա, դրանք բավական բնական տեսք ունեին։
Արդյունքնում Ջոլին, շատերի կարծիքով, պատշաճ տեսք չի ունեցել մանկական այգում։
Ջոլին դստեր ծննդյանը հրավիրել էր նաև Կամբոջայից Շայլոյի մի քանի ընկերների, որոնց հետ նա ծանոթացել էր այնտեղ այցի ժամանակ։ Այժմ կրկին թափ են ստացել խոսակցությունները, թե Ջոլին, ով ցանկանում է ընդլայնել ընտանիքը, արդեն իսկ որդեգրել է մեկ կամ երկու կամբոջացի երեխաների։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



