Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Այս կոչումով ես հետ եմ վերադարձնում ծնողներիս այն սերը, ջերմությունը, տարիները, որոնք նվիրել են ինձ. Էմմա Պետրոսյան

LIFE
Life.panorama.am-ը գրում է.
 
Մայիսի 28-ին Առաջին Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչումներ է շնորհել մի շարք հայտնի արտիստների: 
Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել երգչուհի Էմմա Պետրոսյանը՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:
 
Կարեւոր գնահատանքի եւ կոչմանը արժանի լինելու պատվի մասին վաստակավոր արտիստուհու հետ զրուցել է Life.panorama.am-ը:
 
-Տիկին Պետրոսյան, օրերս Ձեզ շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը, ինչը, թերեւս, յուրաքանչյուր արիստին գնահատված լինելու զգացողություն է տալիս: Ինչ խոսք, սա ցանկալի գնահատական էր, բայց հետաքրքիր է՝ այն Ձեզ համար սպասելի՞ էր արդյոք:
 
- Անկեղծ ասած, վերջին տարիներին ինձ շատ էին հարցնում, թե արդյոք ունեմ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Այնպես չէր, որ շատ էի տխրում, որ չունեմ, քանի որ ներաշխարհիս եւ տիեզերքիս հետ միշտ զրույց ունեմ, ու հենց այդ զրույցներից ելնելով՝ ունեի իմ պատասխանը՝ գուցե դեռ իմ ժամը չէ: Ես իսկապես հավատում եմ, որ ամեն մարդ իր ժամն ունի այս կամ այն իրադարձության համար: Այնուհանդերձ, զգացմունքային տեսանկյունից, իհարկե, սպասում էի այս կոչմանը, բայց մյուս տեսնակյունից՝ ոչ: Այսօր շատ երջանիկ եմ այս կոչման համար, այսօր արդեն իմ սպասելիքների պատասխանն ունեմ: Գուցե իմ ժամն էլ հենց հիմա էր, այնպես որ շնորհակալ եմ իմ ստացած վաստակի համար: Ի դեպ՝ պարտադիր պետք է նշեմ, որ այս կոչումով ես հետ եմ վերադարձնում ծնողներիս այն ամենը՝ սերը, ջերմությունը, տարիները, որոնք նվիրել են ինձ: Այս կոչումն էլ իմ հերթին նվիրում եմ ծնողներիս եւ դա անում եմ մեծագույն հպարտությամբ, սա իմ պատասխանն է նրանց, վերադարձն է՝ իմ ապրելու եւ արարելու դիմաց:
 
-Իհարկե, արտիստի համար հանրության սերն ու ծափահարությունները շատ ավելի կարեւոր են, սակայն կոչումներն ու մրցանակները եւս պետք են: Ի՞նչ դեր ունեն Ձեզ համար մրցանակները:
 
- Դուք շատ կարեւոր միքտ ասացիք, իհարկե, առաջին հերթին արտիստին պետք է, որ հանրության կողմից սիրված ու գնահատված լինի: Այդտեղից է սկսվում քո ով լինելը, անելիքներիդ նպատակները: Վերջին տարիներն իրենց մեջ մի փոքր սխալներ են պարունակում. Հեռարձակման խնդիր կա, գնահատականն էլ գալիս է ինֆորմացիայից: Ստացվում է, որ ում շատ են հեռարձակում, ուրեմն նա ավելի շատ է սիրված, կամ ավելի շատ է արժանի: Այստեղից փոքր-ինչ տարաձայնություն է առաջանում: Ինքս կարծում եմ, որ այն, ինչ անում ես անկեղծ ու ազնիվ նկատառումներով, դրանք պետք է գնահատված լինեն: Իհարկե, արտիստի կյանքում այսպես կոչված դադարները շատ պետքական են ու շատ մարդկային, բյաց չի նշանակում, որ այդ դադարների ժամանակ դու առհասարակ չես գործում: Նշածս շրջանները եւս արտիստի համար կարեւոր են, սակայն այդ դադարների ընթացքում ծնվում են մարդիկ, որոնց հաճախակի հեռարձակումը հանրության շրջանում բերում է այն մտքին, թե նա է արժանի մրցանակների: Այստեղ գնահատական տալու հակասություն է առաջանում: Այնուհանդերձ, ինձ համարում եմ բավարար մարդ ու արտիստ, քանի որ ունեմ իմ լսարանը, ես սիրում եմ իմ հանդիսատեսին, այն ինձ ապրեցնում է, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Ես չեմ աշխատում հենց այնպես աշխատելու կամ քանակ ապահովելու համար: Ես գործում եմ, քանի որ յուրաքանչյուր ելույթ համարում եմ զրույց հանդիսատեսի հետ: Ես զգում եմ, որ սիրված եմ եւ դրա համար իսկապես շնորհակալ եմ:
 
-Տիկին Պետրոսյան, մենք նախադեպեր ունենք, երբ կոչումները դառնում են այսպես ասած «կռվախնձոր», եւ հենց արտիստներն են քննադատում մեկը մյուսին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
 
- Այո, անձնական ենթատեքստեր լինում են: Ամեն մարդ իր արածն է գնահատում եւ այո, կան մարդիկ, որոնք այս կոչումը ստացել են ժամանակից շուտ, որոշները իսկապես արժանի չեն եղել դրան: Սակայն որեւէ մեկի անունը տալ չեմ ուզում, ոչ էլ ուզում եմ հիմա քննարկել դա, ինչպես սկզբում ասացի՝ ես հավատում եմ, որ ամեն մարդ իր ժամն ունի: Պարզապես այստեղ մեկ այլ խնդիր կա. մեծահոգաբար շնորհավորում եմ բոլորին, ովքեր ունեն այս կոչումը, սակայն ուզում եմ հիշեցնել, որ ամեն գովասանք, մրցանակ կամ կոչում մեզ եւս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչ ենք արել, որ արժանացել ենք դրան: Իսկ եթե այսօր մեր շուրջը աղմուկ է հնչում, թե ի՞նչ ես արել, որ արժանացել ես այդ կոչմանը, ապա պետք է այդ ապտակից սթափվել եւ նայել քո հայելու մեջ, հասկանալ, թե որքանո՞վ ես դրան արժանի: Ինքդ քեզ ճիշտ գանահատական տալուց հետո, սխալներիդ համար պետք է  ներում խնդրես Աստծուց եւ վաղվանից փորձես արժանի դառնալ ստացածդ գանահատականին: Իհարկե, այստեղ տուժում է իրական արժեքը, քանի որ եթե մատնացույց է արվում նրանց, ովքեր ունեն այդ կոչումը, ապա շատերը կարող են մտածել, որ կարող են ոչինչ չանել եւ արժանանալ վաստակավոր արտիստի կոչմանը, կամ ուղղակի սիրելի երգ երգել, երեւալ հեռուստատեսությամբ ու ստանալ այդ կոչումը: Այնուամենայնիվ, ուզում եմ, բոլորը, ովքեր ունեն այս կոչումը, իրենք իրենց պատասխան տան, թե ինչ են անելու վաղը …
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns