Վարչապետը նոր նշանակում է արել
POLITICSՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ստորագրել՝ Բնապահպանության նախարարությունում կադրային փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Վարչապետի որոշմամբ՝ Սիմոն Պապյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Էրիկ Գրիգորյանը։
Որոշումներն ստորագրելիս Կարեն Կարապետյանը հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



