Անտառում գտնվող այս հարմարավետ տնակը վաճառքի է հանվել 679,000 դոլարով. ֆոտոշարք
PHOTOThe Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մի չքնաղ տուն է վաճառքի հանվել: Այն տնվում է փշատերև անտառում և կառուցված է միայն փայտից: Պարզվում է` տուն հասնելու համար անհրաժեշտ է լեռն ի վեր բարձրանալ հողի մեջ ներկառուցված 130 աստիճաններով:
Աղբյուրը հայտնում է, որ 679 հազար դոլար արժողությամբ այս տնակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյից մոտ 22 կիլոմետր հեռավորության վրա: Տնակը կառուցվել է դեռևս 1913 թվականին՝ արձակուրդներն անցկացնելու նպատակով, սակայն ինչպես կտեսնեք լուսանկարներում, այդ պահից ի վեր այն վերանրորգվել է և ունի ժամանակակից գրեթե բոլոր հարմարությունները:
Այս հարմարավետ ու գողտրիկ տանը երկու ննջասենյակ, խոհանոց և լոգասենյակ: Բացի այդ, այն ունի հնարավոր բոլոր հարմարությունները, որը կօգնի հանգիստը հաճելի և անհոգ դարձնել:
Այս տնակի վաճառքի հարցերով զբաղվովղ անշարժ գույքի գործակալության աշխատակիցը պատմել է, որ այս տնակը մի հեքիաթային վայր է, և արդեն հյատնվել են գնորդներ ամբողջ երկրից՝ Ֆլորիդայից, Կոլորադոյից, Հարավային Կալիֆորնիայից: Եվ նա համոզված է, որ այն ամենապահանջված ապրանքներից, որ երբևէ իր աշխատանքային փորձի ընթացքում ունեցել է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: