Բրիտանացի հրաշագործ ճարտարապետի ձեռքերում տները հալչում են, թռչում և հոսում դեպի ցած. ֆոտոշարք
PHOTOԻնչպես հայտնում է Bigpicture.ru կայքը, Բրիտանացի ճարտարապետ Ալեքս Չինեկը հրաշագործ է ճանաչվել իր հայրենիքում, քանի որ նրա հեղինակած Իտալիայի հին ավերված շենքերի ինստալյացիաները ապշեցնում են իրենց բացառիկ և արտասովոր դիզայնով:
Աղբյուրի հաղորդմամբ, 2012 թվականին Չինեկն արել է իր ամենաստացված ինստալյացիաներից մեկը՝ «Ճշմարտությունն ասել կեղծ ատամների արանքով»: Նա սկսել է ձևափոխել լքված գործարանի շենքը՝ կոտրելով դրա ապակիները: Առաջին հայացքից շենքի վրա ոչ մի անսովոր բան չի երևում, սակայն երկրորդ անգամ նայելուց հետոհասկանալի է դառնում, որ գործարանի ավելի քան 300 պատուհաններից յուրաքանչյուրը ջարդված է նույն ձևով:
Այնուհետև Չինեկը տեսողական պատրանք է ստեղծեց Մարգիտ քաղաքում: Այն առանձնանում է մյուս շենքերից նրանով, որ տան ճակատային մասը կարծես թափվում է ասֆալտի վրա և փռվում շենքի դիմաց:
Ճարտարապետը աղբյուրին հայտնել է, որ իր աշխատանքներում պետք չէ փնտրել գաղափարներ, քանի որ այն ոչ մի բան հաղորդելու, ներկայացնելու նպատակ չունի` ի տարբերություն այլ արվեստագետների: Նա պարզապես ցանկանում է զարմացնել ու մի քիչ ուրախացնել մարդկանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: