Մոսկվայում աճում է փոթորկից զոհվածների թիվը
INTERNATIONAL NEWSՄոսկվայում եւ Մերձմոսկվայում նախօրյակին մոլեգնած փոթորկից զոհվածների թիվը հասել է 16-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ մարզում փոթորկի զոհ է դարձել հինգ մարդ, 34 հոգի հոսպիտալացվել է:
«Ընդամենը բուժօգնություն ստանալու համար դիմել է 168 մարդ, 15 հիվանդանոցներ են հասցվել 146 տուժածներ»,-ասել է նա:
Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սուբյանինը հայտարարել է, որ նախնական տվյալներով Մոսկվայում փոթորիկը տապալել է 3,5 հազար ծառ: Վնասվել են 140 բազմահարկ բնակելի շենքերի ու վարչական շենքերի տանիքներ, վնասվածքներ են ստացել 1500-ից ավելի ավտոմեքենաներ: Փոթորկի հետեւանքները վերացնում են քաղաքային ծառայությունների 35 հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ ավելի քան 4,5 հազար միավոր տեխնիկա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



