Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը որոշել են
POLITICSՀԱՅԵԼԻ / Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև սկսվելու է որոշակի մրցապայքար՝ իշխանությունը ստանձնելու համար։ Այս կարծիքին է «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։«Քանի որ մամուլում էլ կան տեղեկություններ, որ հենց այս փուլում նախարարների նշանակման հարցում Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև մթնոլորտն այնքան էլ խաղաղ չի եղել, այդ կոնֆլիկտը կենտրոնացել է աշխատակազմի ղեկավարի վրա։ Որովհետև, եթե նախարար լիներ, դրա նշանակման հարցում Սերժ Սարգսյանի դերակատարումը պետք է մեծ լիներ, նա պետք է ստորագրեր հրամանագիրը, իսկ վարչապետն այդ պաշտոնում նախընտրում է ունենալ սեփական մարդուն։ Եվ քանի որ հակասություններ են եղել, որոշել են «նախարար» բառը հեռացնել և այս փուլում կնքել զինադադար»,- հայտարարեց նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



