Վենեսուելայում բողոքի ակցիաների զոհերի թիվը հասել է 69-ի
INTERNATIONAL NEWS«Վենեսուելայի քրեական ֆորում» ՀԿ-ի ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն հայտնել է, որ Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է 69-ի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի գլխավոր դատախազ Լուիս Օրտեգա Դիասի հնչեցրած վերջին պաշտոնական տվյալները հայտնել էին 55 զոհերի մասին, իսկ լրատվամիջոցների գնահատականով զոհերն առնվազն 60-ն են։
Ռոմերոյի տվյալներով 49 մարդ հենց սպանվել է, իսկ մնացածը զոհվել են բողոքի ակցիաների ընթացքում զանազան միջադեպերի, դժբախտ պատահարների ու կողոպուտների հետեւանքով։
Վենեսուելայում ապրիլի սկզբից շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



