ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Բաղդադի ահաբեկչությունները
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Նա ցավակցել է զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ամենավճռական ձեւով դատապարտել է Բաղդադի ահաբեկչությունները, որոնց հետեւանքով բազմաթիվ զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում, որը նշում է Ռամադան սրբազան ամիսը»,- ասվում է հայտարարության մեջ։ Գուտերեշը հայտնել է, որ ՄԱԿ-ը աջակցելու է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ ահաբեկչության դեմ պայքարի նրանց ջանքերում։ Նա հույս է հայտնել, որ այդ հարձակման մեղավորները օպերատիվ կերպով պատասխանատվության կկանչվեն։
Հիշեցնենք, որ երկու պայթյունների հետեւանքով ԲԱղդադում զոհվել է 27, վիրավորվել ավելի քան 100 մարդ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



