Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Գևորգ Կոստանյանը կասկածում է Արփինե Հովհաննիսյանի առաջարկած հակակոռուպցիոն նոր մարմնի արդյունավետությանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով եղել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, չի հավատում, որ արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությամբ ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը կիրականացնի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար: Ըստ Կոստանյանի՝ մենք կարող ենք ստեղծել այդպիսի 10 մարմին, բայց դա չի նշանակում, որ այդ մարմնի ստեղծման հանգամանքը կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական առաջարկով Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելու է հակակոռուպցիոն մարմին, որը կարգավորելու է կոռուպցիայի կանխարգելման, շահերի բախման, հայտարարագրման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի հարցերը: Ինչպես նաև՝ սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության հետ կապված հարաբերությունները:

«Մենք պետք է տեսնենք, թե արդյոք այդ մարմնի գործունեության սկզբունքները, այդ մարմնի ստեղծման և ձևավորման հանգամանքները տալի՞ս են արդյունավետ գործելու այդ հնարավորությունը: Այո, այստեղ խոսում ենք քաղաքական կամքի մասին: Այս մարմնի ստեղծումն ինքնին նշանակում է, որ երկրում քաղաքական կամքն այնպիսին է, որ առաջ ենք գնում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ճշտության և հստակության տեսակետից»,– նոր նախաձեռնության առթիվ կասկած հայտնեց նախկին գլխավոր դատախազը:

Որպես նախկին գլխավոր դատախազ, ով եղել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, Գևորգ Կոստանյանը համոզված է, որ խորհրդատվական մարմինները չեն կարող արդյունավետ լինել կոռուպցիայի դեմ պայքարի գործում, անգամ եթե դրանում ընդդիմադիրներ ներգրավված լինեն:

«Մենք քաղաքական տեսակետից կարող ենք ունենալ ընդդիմության ներկայացուցիչներ այդ մարմնում, բայց այդ մարմինը չգործի արդյունավետ: Պետք է լինի այնպիսի մարմին, որ բոլոր անդամներն այն չափանիշներին համապատասխանեն, այն ձևով ընտրվեն, որպեսզի այդ մարմնի գործունեությունն արդյունավետ լինի: Մեխանիկորեն այդ անդամներից 5–ից 4–ն էլ ընդդիմության ներկայացուցիչ լինեն՝ դա դեռևս չի երաշխավորում այդ մարմնի և՛ անկախությունը, և՛ աշխատանքի արդյունավետությունը: Այսինքն՝ ինքնանպատակ չէ, որ ընդդիմության ներկայացուցիչ լինի»,– պարզաբանեց Կոստանյանը:

Մինչդեռ, ըստ Արփինե Հովհաննիսյանի, օրենքի նպատակն է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կանխարգելիչ համակարգի սահմանումը, հանրային ծառայողների կարգապահության և բարեվարքության ամրապնդումը, հայտարարագրման համակարգի գործուն կառուցակարգերի ամրագրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջների և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների սահմանումը:

Նկատենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը ևս՝ որպես անկախ մարմին, ի վերջո չկարողացավ իր դերակատարությունն իրականացնել և նոր փաթեթավորմամբ ընդամենը փորձ է արվում կոռուպցիայի դեմ պայքարի նոր իմիտացիա ստեղծել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts