ԱՄՆ-ը միջմայրցամաքային հրթիռների կալանման համակարգ Է փորձարկել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում կատարել Է հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկումներ: Ինչպես NBC News հեռուստաաալիքին հայտարարել Է ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն Ջիմ Սիրինգը, միջմայրցամաքային հրթիռի կալանման թեստը կարեւոր ուղենիշ Է, որը ցուցադրում Է իրական սպառնալիքի դիմագրավման հուսալիությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փորձարկման ընթացքում կալանիչ հրթիռը, որն արձակվել Էր Կալիֆոռնիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգ ռազմակայանի ստորգետնյա հորանից, հաջողությամբ խոցել Է թիրախը, որը մեկնարկել Էր Քվաջալեյն օղակղզուց (Մարշալյան կղզիներ) մոտավորապես 7500 կիլմետր հեռավորությունից: Նշվում Է, որ զինավարժանքներն անցկացվել են ի պատասխան ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի հերթական արձակման:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



