Սեզոնի ամենանորաձեւ 5 կոշիկները
PHOTOԱմառային սեզոնին ընդառաջ ներկայացնում ենք այս շրջանում ամենանորաձեւ կոշիկները, որոնք ցանկալի է ունենալ զգեստապահարանում։
Անկախ նրանից, թե դրսում ինչ եղանակ է, սեւ սուրսայր բարձրակրունկները պարտադիր են. դրանք, ասես, փրկարար օղակ լինեն, քանի որ տեղին են ցանկացած առիթի դեպքում եւ սազում են ցանկացած տիպի հագուստի հետ։
Բարձրակրունկ բոկոտիկները տեղին են հատկապես ամռանը. ընտրեք մաքսիմալ բաց տարբերակները։
Բալետկաները նույնպես արդիական են այս սեզոն։ Ընդհանրապես, դրանք վերջին շրջանում դուրս չեն գալիս նորաձեւությունից. չէ՞ որ սուպերհարմարավետ են։
Իհարկե, նորաձեւության պիկում շարունակում են մնալ սպորտային կոշիկները, որոնք թրենդային են համարվում հատկապես դասական հագուստի հետ համադրությամբ։
Դե, էլ ի՞նչ ամառ՝ առանց պլատֆորմով կոշիկների։ Դրանք, կարծես, ամռան եւ ամառային հանգստի խորհրդանիշը լինեն։