Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Սերգեյ Ղահրամանյան. «Մեր երկրում կողմնորոշված հասարակություն չկա, կա ժողովուրդ, որ պետք է դառնա քաղաքացի, հետո արդեն՝ հասարակություն...»

INTERVIEW
Past.am-ի հյուրն է «Ելք» դաշինքից Երևանի ավագանու անդամ, ՏՏ ոլորտում աշխատող, ֆիզիկական նախագծող Սերգեյ Ղահրամանյանը:
 
– «Ելք» դաշինքի Երևանի ավագանու կազմում մեծամասամբ երիտասարդներ են: Ի՞նչ եք կարծում այս աշխատանքն իրենից որոշակի փորձառություն և բազմաթիվ բնագավառներից տեղյակ լինելու պահանջներ չի՞ ներկայացնում:
 
– «Ելք» դաշինքից Երևանի ավագանու կազմում ընդգրկվել են 14 հոգի, որոնց մեջ ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, 25–30 տարեկան: Այո, փորձառության պակաս կա, բայց փոխարենը ունենք մեծ եռանդ և ավյուն դրական փոփոխություններ բերել քաղաքապետարանում և քաղաքապետարանի գործունեության մեջ: Գումարելով դրան, որ մենք ապրում ենք 21–րդ դարում, կյանքի և տեխնոլոգիաների արագ զարգացող տեմպերին և մարտահրավերներին համընթաց պետք է զարգանալ, իսկ ավագանու կազմից շատերը հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են, որոնց համար ինֆորմացիան և ժամանակը ամենաթանկն է և իրենք կարողանում են տիրապետել անհրաժեշտ ինֆորմացիային սեղմ ժամկետներում: փորձառության առումով նաև մեր թիմում է Անահիտ Բախշանը, ով մշտապես իր խորհուրդներով ճիշտ ուղղություն է տալիս:
 
– Ըստ ձեզ այն ծրագրերը, որ «Ելք»–ը բարձրաձայնում էր նախընտրական շրջանում, ավագանու մյուս երկու խմբակցությունների հետ հնարավո՞ր կլինի կյանքի կոչել:
 
– Կարծում եմ՝ ծրագրի որոշ դրույթներ, որոնք չեն վնասի մի քանիսի շահին հնարավոր կլինի իրագործել, իսկ որոնք օդի ու ջրի պես անհրաժեշտ են Երևան քաղաքին և երևանցիներին, բնականաբար չեն իրականացվի: Դրանցից է հատկապես տրանսպորտի ոլորտը, որը թերևս այսպես էլ կմնա, միայն թղթի վրա գրված–տրանսպորտ: Այն ինչ ունենք, միայն ավերակներ են, չունենք քաղաքի ջրահեռացման նորմալ և աշխատող համակարգ: Ամեն մի անձրևից հետո գետնանցում մտնելն անհնարին է, չունենք ասֆալտապատ փողոցներ, չունենք գիշերային լուսավորություն:
 
– «Ելք»–ը բացահայտեց ՀՀԿ–ի կողմից կաշառք տալու մի ամբողջ սխեմա: Ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել մի ուժի հետ, ով ամեն ընտրություններին որպես գլխավոր գործիք դա է օգտագործում:
 
– Ինչպես ասում են՝ ռոմանտիկներ չենք: Բնականաբար հեշտ չի լինելու: Այո ՀՀԿ–ի շատ մութ գործեր բացահայտվեցին և դեռ էլի կբացահայտվեն: Ամեն դեպքում դրանով թող զբաղվեն իրավապահները, քանի որ դա իրենց պարտականություններն են: Իսկ մենք մեր գործը կանենք և բոլոր հնարավոր մեթոդներով կաշխատենք ի շահ երևանցու, մի կողմ թողնելով մեր անձնական ամբիցիաները:
 
– Ըստ Ձեզ կաշառք բաժանող քաղաքական ուժի ներկայացուցչի՝ մայրաքաղաքի ղեկավար լինելու հանգամանքը նվաստացուցիչ չէ՞ երևանաբնակների համար:
 
– Ցավալի հարց է: Այո, կաշառքը բաժանվել է, վարչական ռեսուրսներն օգտագործվել, քաղաքացիները՝ վերցրել կաշառքը: Մարդիկ իրենց կամքով ընտրել են քաղաքապետի, որից պատերի տակ են բողոքում։ Բողոքում են, որ ավտոմեքենան ջարդվում է քանդված ասֆալտի վրա, բողոքում են կարմիր գծերից, բայց այդ նույն բողոքողը ընտրեց նույն բողոքը ստեղծող պատճառին:
 
Կոպիտ համեմատություն պետք է անեմ՝ երբ մարդուն ոչնչացնում են, իսկ նա դեռ սիրում է իրեն ոչնչացնողին։ Հասարակությունը պետք է կրթվի: Ավելի ճիշտ, մեր երկրում դեռ կողմնորոշված հասարակություն չկա, կա ժողովուրդ, պետք է դառնան քաղաքացի, իսկ հետո արդեն հասարակություն, ընդ որում թելադրող և կողմնորոշված, այլ ոչ թե առանց սեփական կարծիքի ժողովուրդ, երբ փողով կարծիք են ստեղծում, դա կարծիք չի, դա պարտադրանք է: Յուրաքանչյուրը պետք է ինքն իր մեջ հասկանա, որ նման գործելաոճով քաղաքապետարան ունենալը նվաստացուցի՞չ է, թե ոչ: Մեկի համար կաշառք տալը/վերցնելը նվաստացուցիչ է, մեկի համար՝ պարծանքի թեմա: Մարդիկ տարբեր են, բայց «Ելքի» ավագանիները միանշանակ ամեն ինչ կանեն երևանցիների համար, ամեն ինչ կանեն ազատ քաղաքացիների թիվը մեծացնելու համար հանուն Հայաստանի և Երևանի:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League