Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Արևային համակարգերի նկատմամբ հետաքրքրության մեծացում է նկատվում. Տիգրան Օխանյան

SOCIETY

Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանում բացված եռօրյա «Շինարարություն և ինտերիեր» ցուցահանդեսը դարձել է ավանդական: Սա «Պրոմ էքսպո» ընկերության 10-րդ հոբելյանական միջազգային խոշորագույն ցուցահանդեսն էր: Սկզբնական շրջանում մասնակիցների թիվն 90-ն էր: Այսօր արդեն մասնակցում են տեղական և արտասահմանյան 120 ընկերություն, որոնք մասնագիտացված են շինարարության և ինտերիերի ոլորտի հետ կապված նախագծերում: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն և այլ հյուրեր:

Ցուցահանդեսը հետաքրիր էր նրանով, որ մասնակիցները ներկայանում էին տեխնոլոգիական նորամուծություններով: EcoVille ընկերության տնօրեն Տիգրան Օխանյանը Past.am-ին պատմեց, որ իր գլխավորած կազմակերպությունը ներկայացնում է ամերիկյան և եվրոպական առաջատար ընկերությունների արևային ջրատաքացուցիչներ, հոսանքի արևային համակարգեր, նաև իրականացնում է էներգոաուդիտ:

«Այսօր արևային համակարգերը մարդկանց ավելի հասանելի են դառնում»,- նշեց Տիգրան Օխանյանը: Նրա դիտարկմամբ՝ շուկայում արևային համակարգերի նկատմամբ հետաքրքրության մեծացում է նկատվում, մարդիկ իրենց արտադրական, տանիքային և այլ տարածքներում սկսել են դրանք շատ կիրառել: Ըստ Օխանյանի՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք ավելի տեղեկացված են, արևային համակարգերն էլ դարձել են ավելի մատչելի: Խոսելով ցուցահանդեսի կարևորության մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում կարևոր է թարմ տեղեկություններ ստանալը: Նման ցուցահանդեսները նպաստում են, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն և աճի արևային ընկերությունների ծառայություններից օգտվողների քանակը»:

Ընկերության մարքեթինգի և հանրային կապերի ղեկավարն Լուսինե Բաղդասարյանն էլ ավելացրեց.«Անկեղծ ասեմ՝ ես գոհեմ այս ցուցահանդեսի ընթացքից: 3 օրվա ընթացքում անգամ 5 րոպե ազատ չենք մնացել: Մեր տաղավարն աշխատում էր անգամ լույսերն անջատած վիճակում, երբ բոլոր տաղավարներն արդեն դատարկ էին: Մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ այս ցուցահանդեսի այցելուների 96%-ն այցելել է EcoVille-ի տաղավար և մնացել առնվազն 5 րոպե:

«Ինչպես գիտեք, այս ցուցահանդեսին մասնակցում էին մի քանի արևային ընկերություններ ևս: Կուզենայի նշել,որ EcoVille-ը համագործակցում է արևային վահանակներ և ինվերտորներ արտադրող-մատակարարող աշխարհի առաջատար ընկերությունների հետ, որոնք հայտնի են իրենց բարձր որակով, արդյունավետությամբ և հուսալիությամբ: Այն հանդիսանում է Fronius-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Իսկ Fronius-ը համարվում է 2017 թ.-ի №1 լավագույն արևային ինվերտորներ արտադրողը՝ ըստ CER Clear Energy Rewies-ի հրապարակած տվյալների: Ներկայացնում ենք SunPower ամերիկյան ընկերության պրեմիում կարգի, բարձր արդյունավետության արևային վահանակները: SunPower-ը համարվում է 2017 թ.-ի №1 ամենաարդյունավետ(22.5%) արևային վահանակներ արտադրող ընկերությունը՝ ըստ Energy Sage-ի հրապարակած տվյալների: Նաև ներկայացնում ենք գերմանական տեխնոլոգիայով արտադրված Linuo Ritter բարձրակարգ արևային ջրատաքացուցիչները՝ տեղադրված 40 երկրներում՝ 50 000 000-ից ավելի քառակուսի մետր մակերեսի վրա: Ունենք 14 տարվա փորձ վերականգնվող էներգետիկայում, մրցունակ գներ՝ շինարարարական մեծ փորձի և տեխնիկական բազայի շնորհիվ: Իսկ մեր ինժեներները որակավորված և սերտիֆիկացված են  Ավստրիայում»,- հավելեց Լուսինե Բաղդասարյանը:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe