Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում հայ պատվիրակները արժանի պատասխան են տվել ադրբեջանցիների սադրանքներին

INTERNATIONAL NEWS

 ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում հանձնաժողովներում քննարկումների ընթացքում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները շարունակաբար սադրիչ վարքագիծ են դրսևորել: Մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը՝ ամփոփելով մայիսի 26-29-ը Թբիլիսիում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքները: «Ադրբեջանցիները խոսում էին նույն թեմաներից, որոնք ձեզ քաջ հայտնի են: Նրանք անընդհատ խոսում էին իրենց տարածքների «օկուպացման» մասին: Դրանց մեր կողմից տրվել են շատ հստակ պարզաբանումներ: Մենք նշել ենք, որ Ադրբեջանն է զավթել հայկական հողերը՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը: Նկատել ենք նաև, որ մեր նպատակը բոլորովին Ադրբեջանի պատվիրակության սադրիչ վարքագծին արձագանքելը չէ: Մենք հստակ առաջնորդվել ենք այն օրակարգով, որ նախատեսված է եղել ! ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարբեր հանձնաժողովների շրջանակներում»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը:

Նա հավելեց, որ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ինքը Վրաստանի պաշտպանության նախարարին հարց է տվել Վրաստանի զինված ուժերի մարտունակության հետ կապված և ՆԱՏՕ-ի չափանիշներին երկրի զինված ուժերը համապատասխանեցնելու ուղղությամբ իրենց ձեռնարկելիք քայլերի մասին: Հարցադրում է եղել պրոֆեսիոնալ բանակի անցնելու հետ կապված ծախսերի մասին: «Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում մենք հարց ենք հնչեցրել նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետևանքների մա! սին: Մենք արձանագրել ենք, որ «Իսլամական պետություն»-ը հավասարապես վտանգ է ներկայացնում ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, այլ նաև գործընկեր երկրների համար»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովում ելույթ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ում նույնպես Կորյուն Նահապետյանը հարց է ուղղել՝ Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ:

Նահապետյանը կարևորեց վեհաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ելույթներ են ունեցել Վրաստանի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը: «Ես առանձնակի ցանկանում եմ կարևորել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուս Կոտենբելդերի զեկույցը, որի կապակցությամբ կազմակերպվեց հարց ու պատասխան: Մենք օգտվեցինք հարց տալու հնարավորությունից: Հարցը վերաբերում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի ընդլայնման հեռանկարներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նախ բարձր գնահատեց Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները՝ նշելով, որ վերջին շրջանում բարձր մակարդակով տեղի են ունենում փոխայցելություններ, և քննարկվում են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները»,- ընդգծեց պատգամավորը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ողջունել է հայ պատգամավորների առաջարկը: Նա նշել է, որ այդ հարցը մանրամասն կքննարկվի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և իրենք կարճ ժամանակում կարձագանքեն, թե ինչպիսին է ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այդ հարցում:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League