Գագիկ Սուրենյանը կանխատեսում է մինչեւ +42 աստիճանի հասնող հուլիս և օգոստոս
SOCIETYԱյս տարի հունիսին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակությունը կանխատեսվում են նորմայի սահմաններում, իսկ հուլիս և օգոստոս ամիսները բավականին շոգ են լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ! ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով ամռան ամիսների կանխատեսումները:
«Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, իսկ այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա և այն ապահովում է ՀՀ տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Քանի որ այս տարի ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, ակնկալում ենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր:
Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41 +42 աստիճան տաքություն»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7 +10, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում կակտիվանան արեւադարձային տաք հոսանքները: Ցերեկը կդիտվի +34+36 աստիճան տաքություն:
«Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում չի բացառվում, որ առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման արդյունքում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջնի +7 +12 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին հասնի +33 +36 աստիճանի:
Շիրակում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2 +5, իսկ ցերեկային ժամերին՝ +24 +28: Լոռու մարզում ամսվա առաջին տասնօրյակում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +3 +6, ցերեկային ժամերին՝ +25 +30: Տավուշ! ում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Սյունիքի հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10 +15 ջերմաստիճան, իսկ ցերեկային ժամերին այն կհասնի +33 +37 աստիճանի»,-եզրափակեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
3
Ucom Promotes Space Engineering Education
4
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
5
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day



