Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է Լևոն Զեքիյանին քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի առթիվ

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի՝ 50-ամյակի կապակցությամբ շնորհավորական պատգամ է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:

Թեպետ նման առիթներով շնորհավորանքներն ուղարկվում են պատկան բաժինների կարդինալների կողմից, սակայն Զեքիյանի պարագայում Սուրբ Աթոռի կողմից բացառություն է արվել և շնորհավորական պատգամն ուղարկվել է անձամբ Ֆրանցիսկոս պապի ստորագրությամբ: Ներկայացնում ենք շնորհավորական ուղերձի հայերեն թարգմանությունը:

«Պատվական եղբայր,

Կոստանդնուպոլսի Հայոց արքեպիսկոպոս Լևոն Պողոս Զեքիյանին,

Մինչ վարում ենք Պետրոսի Հաջորդի ծանրագույն պաշտոնը, վայելում ենք համայն աշխարհի եպիսկոպոսների հոգևոր եզակի օժանդակությունը, ովքեր տարբեր շրջաններում ավետում են Քրիստոսի Ավետարանը՝ սփռելով փրկարար վարդապետությունը: Նրանց մեջ ես նաև Դու, Պատվական Եղբայր, որ պետք է տոնես Քահանայությանդ ոսկե հոբելյանը: Այս բարեբախտիկ առիթով սիրահոժար ուղղում ենք Քեզ այս սրտաբաց խոսքերը՝ մասնակցելու քո ուրախությանը՝ վերհիշելով նվիրումիդ գլխավոր հանգրվանները:

Հազիվ տասներկու տարեկան մուտք գործեցիր Վենետիկի Հայոց Մխիթարյան միաբանության ընծայարանը: Լրացնելով հանձնարարված ուսումները՝ 1967 թվականի մայիսի 21-ին քահանայական ձեռնադրություն ստացար: Իսկույն նվիրվեցիր եռանդուն գործունեության՝ ի նպաստ Վենետիկի փոքր հայ համայնքի հոգևոր բարվոքության, ցուցաբերելով միանգամայն էյկումենիկ հոգածություն: Միաժամանակ հաջող կերպով կատարեցիր դասախոսի պաշտոնը՝ թե Վենետիկի, թե Հռոմի քահանայապետական Արևելյան ինստիտուտում, ինչպես նաև խորհրդականի պաշտոնը Արևելյան եկեղեցիների խորհրդում: Հովվական նվիրումիդ ն! որ հանգրվանը սկսեցիր 2014 թվականին, երբ մենք բարձրացրեցինք քեզ եպիսկոպոսական աստիճանի ու առաքելական կառավարիչ կարգեցինք Կոստանդնուպոլսի Հայոց արքեպիսկոպոսական թեմին: Փութաջան գործունեություն ծավալեցիր՝ ի սպաս Ավետարանի քարոզչության, խորհուրդների մատակարարման: Մասնավոր հոգածություն ցուցաբերեցիր ընտանիքների հանդեպ, որոնց օժանդակեցիր, դժվար կացության մեջ ուրախություն և քրիստոնեական ճշմարիտ հույս ներշնչելով նրանց առօրյա կենցաղին քո աղոթքով, բարեհոգի վերաբերմունք ցույց տվեցիր, ինչի համար քեզ գնահատում են նաև ոչ քրիստոնյաները:

Հիշենք նաև գործունեությունդ՝ ի նպաստ Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակման գործում, աչալուրջ աշխատանքդ Թուրքիայի Եպիսկոպոսաց համաժողովում, որտեղ ներկայում նախագահում ես, ինչպես նաև Հայոց Մխիթարյան Միաբանությունում Քահանայապետական պատվիրակիդ պաշտոնը, որ անցյալ տարվանից խոհեմաբար առաջ ես տանում:

Ուրեմն, Քահանայական ձեռնադրությանդ ոսկե հոբելյանի առթիվ աղոթում ենք, որ աստվածային մխիթարությունը սփոփի քեզ և վարձահատույց լինի քո արժանիքներին: Քեզ ենք շնորհում սիրով մեր Առաքելական օրհնությունը, որը տարածում ենք նաև հոտիդ բոլոր հովիվներին և հավատացյալներին, ինչպես նաև նրանց, ովքեր պետք է մասնակցեն հոբելյանդ նշելուն: Իսկ մինչ այդ խնդրում ենք ձեր բոլորի աղոթքը, որպեսզի կարողանանք ամենաարդյունավետ կերպով կատարել Պետրոսյան Մեր պաշտոնը»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League