Քեմբրիջի դքսության արքայազն Ջորջը այն հայտնի երեխաներից է, ով տարիներ անց իշխանության կգա, սակայն նա միակ ապագա կառավարիչ երեխան չէ։ Աշխարհում երկու տասնյակից ավելի միապետություններ կան, ինչը նշանակում է, որ բացի արքայազն Ջորջից, բազմաթիվ տարատարիք երեխաներ էլ կան, որոնց ապագան ի ծնե կանխորոշված է․ նրանք դառնալու են հասարակական գործիչներ և ղեկավարելու իրենց երկրները։

Ահա, ծանոթացեք աշխարհի ապագա կառավառիչներից ոմանց հետ։

1․ 3 տարեկան արքայազն Ջորջը երրորդն է ժառանգելու բրիտանական գահը իր հայրական պապիկից՝ Ուելսի արքայազն Չարլզից, և իր հորից հետո։

Prince George

 

2․ Ջորջի կրտսեր քույրը՝ 1-ամյա Շառլոթ, գահի չորրորդ ժառանգն է։ Ասում են՝ նա այս տարիքից արդեն թագուհու տեսք ունի։

George

 

3․ Օսթերյոթլանդի դքսության ապագա դքսուհի Էսթելլան 4 տարեկան է, բայց իր մորից հետո գահի երկրորդ ժառանգորդն է։

Princess Estell

 

4․ Էսթելլի կրտսեր եղբայր արքայազն Օսկարը ծնվել է 2016-ի մայիսին՝ դեռ 1 տարեկան է։ Նա գահի 3-րդ ժառանգորդն է՝ մորից և քրոջից հետո։

Estelle

 

5․ 2 տարեկան երկվորյակներ Ժակն ու Գաբրիելան Մոնակոյի գահի առաջին և երկրորդ ժառանգներն են։

2-year-old

6․ 11-ամյա Լեոնորն ու 9-ամյա Սոֆյան Իսպանիայի ներկայիս թագավորի դստրերն են։ Համապատասխանաբար Իսպանիայի հաջորդ միապետները կլինեն Լեոնորն ու Սոֆյան։

Princesses Sofia and Leonor are the

 

7․ Արքայադուստր Կատարինա-Ամալյան 13 տարեկան է, ով իր հորից հետո կստանձնի Նիդեռլանդների թագուհու պաշտոնը։ Կատարինա-Ամալյայից հետո գահին կգան իր քույրերը՝ 11-ամյա Ալեքսիան, ապա 9-ամյա Արիանան։

Princess Catharina

 

8․ Բելգիայի գահին հաջորդը կտիրի 15-ամյա Էլիզաբեթը։ Իսկ հետո նրան կհաջորդեն 13-ամյա Գաբրիելը, ապա 11-ամյա Էմմանուելը, ապա 8-ամյա Էլեոնորը։

Princess Elisabeth

 

9․ Արքայադուստր Ամալյան 2 տարեկան է, ով Լյուքսեմբուրգի դքսության երրորդ ժառանգն է։ Ներկայումս իշխանությունն իր պապի ձեռքում է։

Princess Amalia

 

10․ Նորվեգացի արքայադուստր Իգրիդ Ալեքսանդրան 13 տարեկան է և մի օր կփոխարինի իր հորը՝ դառնալով Նորվեգիայի երկրորդ կին միապետը։

Norway

 

11․ 11-ամյա արքայազն Քրիստիանը Դանիայի գահի երկրորդ ժառանգն է։

Prince Christian

 

12․ Արքայազն Թոֆահաու Մանումաթաոնգոն 3 տարեկան է և Տոնգոյի թագավորության միապետի երկրորդ ժառանգը։

Prince Tauf