Քիմ Քարդաշյանը պարզաբանել է սկանդալային պատմությունը և խոսել ոճաբանից հրաժարվելու պատճառների մասին
PHOTOՎերջերս Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները հրաժարվել են իրենց 10 տարվա ոճաբան՝ Մոնիկա Ռոուզի ծառայություններից, որը տարիներ շարունակ հագուստ է ընտրել ընտանիքի բոլոր անդամների համար։
Արևմտյան մամուլը սա սկանդալ որակեց, քանի որ Ռոուզը շատ մտերիմ էր քույրերի հետ, ովքեր բազմիցս նշել են, որ նա պարզապես ոճաբան չէ, այլ իրենց ընտանիքի անդամը։ Այժմ բոլոր Քարդաշյանները դադարել են Ինստագրամում հետևել Ռոուզին և հրաժարվել են իրենց «ընտանիքի անդամի» ծառայություններից։
Spletnik-ը գրում է, որ Քիմը վերջապես մեկնաբանել է ոճաբանի հետ կապված անախորժությունը.
«Ես արդեն 4 տարի է նրա հետ չեմ աշխատում, այդ պատճառով էլ չեմ կարող ասել, թե ինչու են մյուսները հրաժարվել նրան ծառայություններից: Հավանաբար, պետք է նրանցից հարցնել: Երբ ամուսնացա Քանյեի հետ, նա ինձ համար նոր թիմ հավաքեց: Ինձ փոփոխություններ էին անհրաժեշտ, և Քանյեն շատ օգնեց ինձ»:
Միաժամանակ, ընտանիքին մոտ աղբյուրները հայտնում են, որ ապրիլին Քրիս Ջեները զգուշացրել է բոլոր դուստրերին, որ դադարեցնեն համագործակցությունը Մոնիկայի հետ: