Ռեալը դժգոհ է Ֆրանսիայի հավաքականի անձնակազմից
SPORTՖրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածքի պատճառով բաց է թողնելու 2-3 շաբաթ:
27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում (4:0):
«Արքայական ակումբը» վրդովված է Բենզեմայի վնասվածքի կապակցությամբ, քանի որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային նախապես զգուշացրած է եղել, որ հարձակվողին ասպարեզ դուրս բերելու դեպքում առկա է վնասվածքի ռիսկ:
«Ռեալի» զգուշացումներն անուշադրության են մատնվել և Բենզեման մասնակցել է հանդիպմանը և փոխարինվել է միայն 81-րդ րոպեին:
Այսպիսով, մադրիդցիների 9 համարը չի մասնակցելու «Լևանտեի», ՊՍԺ-ի և «Սելտայի» հետ առաջիկա խաղերին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



