Ինչպես է ապրում և ինչով է զբաղվում Փոլ Ուոքերի դուստրը
PHOTOՉորս տարի առաջ մահացավ «Ֆորսաժ» ֆիլմի դերասան Փոլ Ուոքերը: Դերասանը երբեք ամուսնացած չի եղել, սակայն դուստր ունի, որն արդեն 18 տարեկան է: Աղջկա անունը Մեդոու Ռեյն Ուոքեր է:
Woman-ը գրում է, որ վերջերս կայացել էր «Ֆորսաժ» ութի պերմիերան, որին ներկա էր նաև Մեդոուն: Թեև նրա հայրն այլևս չի կարող նկարահանվել հայտնի ֆիլմում, նա միևնույնն է շարունակում է գնալ պրեմիերաներին: Այժմ Մեդոուն մոդել է ու աշխատում է աշխարհահռչակ Women Management New York մոդելային գործակալությունում: Թեև նրա աշխատանքը շոուբիզնեսի հետ է կապված, սայան նա բավականին փակ է ապրում, իսկ վերջին տարում դադարել է նաև սոցիալական ցանցերից օգտվել:
Նշենք, որ մինչև 13 տարեկանը Մեդոուն ապրել է մոր՝ Ռեբեկա ՄակԲրեյնի հետ, իսկ հետո տեղափոխվել հոր մոտ: Հազվադեպ հարցազրույցներից մեկի ժամանակ Մեդոուն նշել է, որ շատ է կորատում հորը, քանի որ նրանք շատ կապված էին: