Ղազախստանում ՀՀ դեսպանը հուսով է՝ Աստանա-Երեւան չվերթները մշտական բնույթ կունենան
SOCIETYՀՀ դեսպանությունը վերջին հինգ տարում գործուն քայլեր է ձեռնարկել Աստանա-Երեւան ուղիղ չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: «Ես հույս ունեմ, որ չվերթը մշտական բնույթ կունենա»,-ասաց նա:
Դեսպան Սահակյանը հրավիրեց ղազախստանցիներին այցելել Հայաստան և ծանոթանալ երկրի զբոսաշրջային հնարավորություններին:
Մայիսի 31-ին կայացավ «ՍԿԱՏ» ավիաընկերության առաջին ուղիղ չվերթը դեպի Երեւան: Երկու երկրների մայրաքաղաքների միջև հաստատվող ուղիղ չվերթը դրական ներգործություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա` հատկապես զբոսաշրջության, փոխայցելությունների, առևտրատնտեսական կապերի զարգացման առումով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



