Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Նոր քայլեր հայ-իրանական առևտրաշրջանառության խթանման գործում. Կարայանն ընդունել է իրանցի պաշտոնյային

SOCIETY

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրավերով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության  տնօրեն   Մոջթաբա Խոսրով Թաջին: Մայիսի 31-ին նախարարն ընդունել է իրանցի պաշտոնյային:Այս մասին  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մոջթաբա Խոսրով Թաջին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել. «Շատ ենք կարևորում հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ նպատակ ունենալով խթանել մեր բարեկամ պետությոինների միջև համագործակցությունը: Ձեզ էլ պատասխան այցով հրավիրում ենք Իրան՝ քննարկելու գնահատման փաստաթուղթ տրամադրող մարմինների ներկայացուցչությունների ստեղծումը Հայաստանում»:

 Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ թեև Հայաստանի և ԻԻՀ-ի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, զարգանում են երկկողմ տնտեսական կապերը, այնուամենայնիվ երկու երկրների միջև  առևտրաշրջանառության ցուցանիշները դեռևս այնքան էլ գոհացուցիչ չեն, և անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել այս ուղղությամբ համագործակցությունն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության  տնօրեն&nbsp! ;  Մոջթաբա Խոսրով Թաջին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական կողմի առաջարկը` ակտիվ համագործակցություն հաստատել հայ-իրանական ներմուծող-արտահանող ընկերությունների միջև, ինչպես նաև  համատեղ ներմուծող-արտահանող ընկերություն ստեղծել: Նախարարի խոսքով՝ սա կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև կաջակցի իրանական ապրանքներին՝ մուտք գործել Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ:  

Սուրեն Կարայանն անդրադարձել է «Սյունիք» ազատ տնտեսական գոտուն՝ նշելով, որ իրանցի գործարարները հնարավորություն կստանան օգտվելու  ԱՏԳ-ում գործող հարկային և մաքսային արտոնություններից, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP), ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից։ Այս համատեքս! տում կարևորվել է նաև առաջիկայում ստորագրվելիք ԵԱՏՄ անդամ պետությունների և ԻԻՀ-ի միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիրը, որը համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի:

Երկու երկրների տնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մեծացման գործում Մոջթաբա Խոսրով Թաջին կարևորվել է հայկական ապահովագրական կազմակերպությունների և Իրանի կենտրոնական ապահովագրության ծառայության միջև կապերի ընդլայնումը, արտահանման արդյունավետ կազմակերպման առումով Իրանի արտահանման զարգացման բանկի հետ համագործակցությունը:  

Ավելի ուշ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար                               Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության  տնօրեն   Մոջթաբա Խոսրով Թաջին այցելել են  Ice House համալիր: Ընկերության հիմնադիր Արման Հովսեփյանը նշել է, որ  2014թ հիմնվել է ICE HOUSE լոգիստիկ համալիրը: Համալիրի պահեստային կարողությունը կազմում է 1500 պալետատեղ՝ նախատեսված չոր ու սառնարանային պահատվության համար: Այլ կերպ ասած, այն միառժամանակ կարող է տեղավորել 80 մեծ բեռնատարի  պարունակություն: Արդեն գործում է նաև Մոսկվայի լոգիստիկ կենտրոնը: Ընկերության ներկայացուցիչները նախարարին և իրանցի պաշտոնյային հայտնել են, որ մտադիր են Սյունիքի Ազատ տնտեսական գոտում ևս մեկ համալիր հիմնադրել: Իրանի առևտրի նախարարի տեղակալը մի շարք հարցեր է ուղղել կազմակերպության գործունեության, պասեստավորվող ապրանքների, պահպանման չափանիշների և արտահանման ուղղությունների վերաբերյալ: Ք! ննարկվել են իրանական ընկերությունների հետ իրատեսական համագործակցության հեռանկարները:

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution