Ռուսաստանն արտաքսել է 5 մոլդովացի դիվանագետի՝ Քիշնևի գործողություններին ի պատասխան
INTERNATIONAL NEWSՌուսաստանն արտաքսում է հինգ մոլդովացի դիվանագետ ի պատասխան Քիշնևի համանման գործողություններին: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դիվանագետներին հրահանգվել է հեռանալ Ռուսաստանից երեք օրվա ժամկետում: Ընդ որում գերատեսչությունում հույս են հայտնել, որ Քիշնևը կգիտակցի Ռուսաստանի նկատմամբ իր ոչ բարեկամական գործողությունների անարդյունավետությունը և գործընկերության սկզբունքներին և փոխադարձ վստահությանը հակասող ձեռնարկված քայլի ապակառուցողական բնույթը:
Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը երկուշաբթի նոտա է ստացել հինգ ռուս դիվանագետի անցանկալի անձ հայտարարելու մասին: Ինչպես հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, որոշումը կայացվել է հատուկ ծառայություններից ստացված տեղեկատվության հիման վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



