Կրեմլ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին «շանս» է տվել
INTERNATIONAL NEWSՌուսաստանը կարձագանքի ԱՄՆ-ում իր սեփականության առգրավմանը այն դեպքում, եթե Վաշինգտոնը «չշտկի իր քայլերը»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Յուրի Ուշակովը, պատասխանելով այն հարցին, արդյոք Կրեմլը կպատասխանի Բարաք Օբամայի վարչակազմի պատժամիջոցներին, հայտնում է ՌԲԿ-ն։
«Մենք հիմա պարզապես հաշվի ենք առնում ներկա վարչակազմի համար դժվար ներքաղաքական իրավիճակը, բայց բնականաբար, առանց համապատասխան արձագանքի այդ քայլերը չեն մնա, եթե դրանք որեւէ կերպ չշտկվեն ԱՄՆ-ի կողմից»,- ասել է Ուշակովը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվել է «շանս», որպեսզի «նոր վարչակազմը շտկի Բարաք Օբամայի գործողությունները» ։
Հիշեցնենք, որ 2016-ի վերջին Օբաման փակել էր Նյու Յորքում ու Մերիլենդում ռուս դիվանագետների նստավայրերից երկուսը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



