Թուրքիան տարհանում է Քաբուլում իր դեսպանության աշխատակիցներին
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է նաև Թուրքիայի դեսպանությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցները տարհանվում են շինությունից: Նա տեղեկացրել է նաև, որ պայթյունի հետևանքով թուրքական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակազմի մեջ վիրավորներ ու տուժածներ չկան:
Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը:
Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 100-ի, տուժել է ավելի քան 350 մարդ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



