Խոշոր վթար Դիլիջան-Իջևան ճանապարհին. կա 1 զոհ, 11 անձ հոսպիտալացվել է
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 116-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Vito մակնիշի 31 LL 600 համարանիշի, Nissan X-Trail մակնիշի 34 QO 600 համարանիշի, Nissan March մակնիշի 34 MN 494 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Իջևանի, մի մասը Դիլիջանի բժշկական կենտրոններ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու Իջևանի փրկարարները: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



