Գուտերեշը դատապարտել է Քաբուլի ահաբեկչությունը
INTERNATIONAL NEWSՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվել է մոտ 90 մարդ ու եւս հարյուրն էլ վիրավորում ստացել։ Ականապատված ավտոցիստերնը, որը վարում էր մահապարտ ահաբեկիչը, պայթել է Քաբուլի դիվանագիտական թաղամասի մոտ, հայտնում է ՄԱԿ ռադիոն։
Ահաբեկիչների գործողությունները առաջացրել են գլխավոր քարտուղարի վրդովմունքը։ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել ամրապնդել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի միջոցառումները։ Նա ցավակցել է զոհվածների հարազատների ու շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին, նաեւ հայտնել ՄԱԿ-ի համերաշխությունը Աֆղանստանի ժողովրդի հետ։ Մամուլի տվյալներով՝ Թաիլբան խմբավորման անդամները հրաժարվել են պատասխանատվություն ստանձնել պայթյունի համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



