Պուտին. Ո՞ւմ դեմ է պատերազմելու ՆԱՏՕ–ն
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro թերթին, որի ուշագրավ դրվագներից մեկը ՆԱՏՕ–ի ռազմական ծախսերի ավելացման թեման է:
«Միացյալ Նահանգները, քաջ հայտնի է, այսօր ռազմական ոլորտի, պաշտպանության վրա ծախսում է ավելի, քան աշխարհի բոլոր երկրները միասին վերցրած: Այդ պատճառով ես հրաշալի եմ հասկանում ԱՄՆ նախագահին, երբ նա ցանկանում է այդ բեռի մի մասը փոխանցել ՆԱՏՕ–ում իր դաշնակիցներին»,– ասել է Ռուսաստանի նախագահը՝ Թրամփի մոտեցումը որակելով «հասկանալի և պրագմատիկ»:
«ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում խոսում էին այն մասին, որ ՆԱՏՕ–ն ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ավելացնել ռազմական ծախսերը: Ո՞ւմ դեմ են պատրաստվում պատերազմել: Այստեղ կան որոշ ներքին հակասություններ»,– նշել է Պուտինը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանն ապահովում է իր պաշտպանունակությունը հուսալի կերպով և ապագայի հեռանկարով:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



