Արցախում վիրավորված զինծառայողը Տաթեւ համայնքից է, սոցիալապես անապահով ընտանիքից
SOCIETYԱրցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալիկ Ավանեսյանը Սյունիքի մարզի Տաթեւ համայնքից է, շուրջ 1 տարվա զինծառայող:
NEWS.am-ին վիրավորված զինծառայողի համագյուղացիները հայտնեցին, որ Ալիկը սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի քույր եւ եղբայր:
Վիրավոր զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում: Նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, ծնողները նույնպես երեկ մեկնել են այնտեղ: Նշենք, որ Ալիկը վիրահատվել է, սակայն առաջիկայում չի բացառվում եսւ մեկ վիրահատություն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



