Տարվա ո՞ր եղանակին է առավել օգտակար դեղերի ընդունումը
LIFEPast.am--ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների ուսումնասիրությունները, որոնք պնդում են, որ օրգանիզմի դեղերի ընկալման հնարավորությունն անմիջականորեն կախված է արևի լույսից և տարվա եղանակից:
Մասնագետների ուսումնասիրությունը հիմնված է հիվանդների 70.000 հետազոտության արդյունքների վրա, որոնք պարբերաբար ստուգվել են` որոշելու դեղի մակարդակն արյան մեջ: Այս ամենը վերաբերվում է այն դեղերին, որոնք ճնշում են իմունային համակարգը, նշանակվում են օրգանների փոխպատվաստման ժամանակ:

Գիտնականները համեմատել են ձմռանը վերցրած հետազոտությունների արդյունքները ամռանը վերցրածների հետ: Պարզվել է, որ այնպիսի միացությունները, ինչպիսիք են տակրոլիմուսը և սիրոլիմուսը, տարվա ընթացքում արյան մեջ զգալիորեն փոխվում են, և այդ փոփոխությունը համընկնում է օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի փոփոխությանը: Ինչպես գիտենք, օրգանիզմի կողմից վիտամին D-ի վերամշակման հատկությունը սերտորեն կախված է արևի լույսից:

Հետազոտության արդյունքների համաձայն, այն պահը, երբ օրգամիզմում առկա էր վիտամին D-ի ամենաբարձր մակարդակը, համապատասխանում էր արյան մեջ դեղի ամենացածր խտությանը:

Մասնագետները պնդում են, որ եթե օրգանիզմն ակտիվորեն քայքայում է դեղը, ապա անհրաժեշտ է առավել բարձր դեղաչափ` արդյունքի հասնելու համար:
Անի Գևորգյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



