ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, առաջնագծում հարաբերական անդորր է
SOCIETYԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ՝ նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Այդ մասին հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք: Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն», - նշված է հաղորդագրությունում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



