Աստծուն խնդրում եմ, որ աշխարհում ոչ մի մանուկ հիվանդ ու անտուն չլինի. Արևիկ Ալավերդյան
PHOTOԱյսօր աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս գեղեցիկ տոնը հաստատվել է 1949 թվականին՝ Փարիզում, Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից, եւ առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Life.panorama.am-ի հետ զրույցում փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը պատմել է թե ինչպես է տոնը նշվում Ֆրանսիայում: Ի դեպ՝ երգչուհու համար այս տարի հունիսի 1-ը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ այն նշում է որդու՝ 6 ամսական Դավիթի հետ:
«Սա իմ կյանքի առաջին հունիսի 1-ն է, որ Երեխաների միջազգային տոնը նշում եմ իմ բալիկի հետ: Ճիշտ է՝ նա դեռ փոքր է, շատ բան չի հասկանում, բայց սա ինձ համար եւս մեկ առիթ է նրա մանկությունը գունավորելու համար»,- նշեց Արեւիկն ու շարունակեց.
«Քանի որ ամուսինս աշխատանքի է, միայն ես ու տղաս կնշենք տոնական օրը: Մենք նախ կգնանք որեւէ խանութ՝ նրան խորհրդանշական նվեր գնելու, ապա կայցելենք Փարիզի գեղեցիկ այգիներից մեկը, որտեղ հաստատ շատ ու շատ երեխաներ կլինեն: Ի դեպ, թեեւ Դավիթը դեռ 6 ամսական է, բայց երեխաներ շատ է սիրում, իրեն երջանիկ է զգում, երբ շրջապատված է փոքրիկներով: Անկեղծ ասաց, ծրագրում էի, որ այսօր ընտանիքով գնայինք Դիսնեյլենդ՝ մանուկների ամենասիրելի վայրը, սակայն Դավիթս դեռ փոքր է, ուստի Դիսնեյլենդ այցելությունը մեկ տարով կհետաձգենք»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: