Աշխարհի ամենագեր երեխան 11 տարեկան է, քաշը՝ 192 կգ
PHOTOԱշխարհի ամենագեր երեխան 11 տարեկան է և բնակվում է Ինդոնեզիայում։ 11-ամյա Արյա Պերմանը կշռում է 192 կգ և քաշի պատճառով նա մի շարք առողջական ու ֆիզիկական խնդիրների դեմ առ դեմ է կանգնել։
Նա չի կարողանում քայլել ու դպրոց չի հաճախում։ Վերջինս ստիպված կրում է հնդկական սարոնգ, քանի որ այլ տեսակի հագուստ նրա համար գտնելը շատ դժվար է։
Նրա քաշը նաև լուրջ մարտահրավեր է իր առողջությանը՝ նա չի կարողանում շնչել, քնելու ժամանակ գլուխը դեպի պատն է թեքում, որպեսզի կարողանա շնչել, իսկ դրա պատճառով ճակատը մշտապես կապտուկներով է պատված։
Նրա ծնողները հասկանալով, որ երեխան լուրջ խնդիրների ունի դիմել են բժշկի։ 11-ամյա երիտասարդը ստամոքսի վիրահատություն է տարել, որը տևել է 5 ժամ։


1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



