Ինչպես են սկսել իրենց օրը Իրինա Թովմասյանի երեխաները (ֆոտո)
PHOTOՀունիսի 1–ին` Երեխաների պաշտպանության օրը, թերևս, բոլոր ծնողները փորձում են իրենց երեխաների օրը տոն դարձնել։ Իրենց երեխաների հետ դուրս են գալիս զբոսանքի, տանում խաղահրապարակներ կամ միջոցառումներ։ Tert.am Life–ը կապ հաստատեց «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի հետ և զրուցեց, թե ինչպես են սկսել օրը և ինչպես են անցկացնելու երեխաների օրը։
«Փոքրերս առավոտ կանուխ արթնացան և ոգևորված գնացին քոլեջ։ Այնտեղ իրենց ուրախ օր էր սպասվում. տիկնիկային թատրոն, մուլտհերոսներ, երգ ու պար։ Հիմիկվա երեխաները շատ խելացի են։ Շատ լավ են գիտակցում, որ հունիսի 1–ը իրենց տոնն է։ Միջնեկ աղջիկս այնքան վաղ էր արթնացել, որ անհամբեր սպասում էր, երբ է լույսը բացվելու, որ գնան քոլեջ։ Տոնական հագնված գնացին քոլեջ, լավ իմանալով` ինչ է իրենց սպասվում այնտեղ։ Ես նրանց հետ չեմ եղել։ Մեգիի հետ գնացել եմ բարեգործական միջոցառումների։ Այս տարի նույնպես Մեգին մի շարք միջոցառումների է մասնակցում»,– ասաց Իրինան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: