Ինչպե՞ս է ազդում առաջին մերձեցումը աղջիկների և տղաների վրա
PHOTOԳերմանացի հոգեբանները հետազոտության արդյունքում բացահայտել են, որ կախված սեռից՝ առաջին մերձեցումը կարող է բարձրացնել պատկերացումներն արտաքինի մասին:
Հոգեբանները պնդում են, որ դեռահաս տղաներն իրենց արտաքինից ավելի գոհ են դառնում առաջին մերձեցումից հետո, այն դեպքում, երբ աղջիկներն ավելի դժգոհ են մնում:
Հետազոտողները հարցում են իրականացրել 434 ուսանողների շրջանում՝ իմանալու այլ մարդու հետ հարաբերության նրանց փորձի մասին: Հետազոտության սկզբում բոլոր ուսանողները սովորում էին առաջին կուրսում: Այս հարցումը չորս անգամ կրկնվեց ինստիտուտում ուսման ընթացքում: Հարյուր ուսանողների մոտ այս ընթացքում եղել էր առաջին սեռական կապը: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կանայք իրենց արտաքինից գոհ են դառնում առաջինից չորրորդ կուրսերի ընթացքում, իսկ տղամարդիկ ավելի դժգոհ են դառնում:
Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ առաջին մերձեցումից հետո տղամարդկանց մոտ իրենց արտաքինի նկատմամբ գոհունակություն է առաջանում, այն դեպքում, երբ աղջիկների մոտ դա անկում է ապրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: