Ի՞նչ մեքենա են վարում հայտնիները, և ի՞նչ արժեն դրանք
PHOTOՀայկո
Երգիչ, երգահան Հայկոյին Երևանում կարելի է տեսնել Porsche Cayenne մեքենայով, նա բարձր մեքենաների սիրահար է: Հայաստանյան շուկայում այս մեքենաների գները սկսում են 20.000 ԱՄՆ դոլարից։ Դա, իհարկե, 2005 թվականի արտադրանքի համար է, իսկ 2008 թվականինը կարել է ձեռք բերել 32.000 ԱՄՆ դոլարով: Ի դեպ, պետք է նշել, որ Հայկոն BMW մակնիշի սիրահար է, և նրա նախորդ բոլոր մեքենաներն այդ մակնիշի են եղել. նա ժամանակին վարում էր BMW X5:
Անահիտ Սիմոնյան
Հայկոյի կինը` դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանն արդեն 6-7 տարվա վարորդ է։ Նա ժամանակին վարում էր Volkswagen Type 1, որը շատերին հայտնի է Volkswagen Bug կամ «Ժուկ» անունով, իսկ այժմ վարում է Cadillac SRX մակնիշի մեքենա: Մեքենան Անահիտին նվիրել է հայրը: Այս մակնիշի մեքենայից շատ չկա մեր քաղաքում, այն արժե 37.000 ԱՄՆ դոլար:
Էրիկ
Երգիչ Էրիկը մոտ չորս-հինգ տարվա վարորդ է, նա ժամանակին վարում էր Toyota, հետո անցավ BMW X5-ին, իսկ այժմ վարում է Lexus Is 250, որի արժեքը սկսվում է 18.000 ԱՄՆ դոլարից: Երգիչն իր սեփական գումարով է ձեռք բերել մեքենան:
Սոֆի Մխեյան
Երգչուհի Սոֆի Մխեյանի համար մեքենան պարզապես փոխադրամիջոց է, նա չի սիրում ցուցադրել մոդելը և չի սևեռվում մեքենայի համար նախատեսված ինչ-որ աքսեսուարների վար: Երգչուհին վարում է BMW X5 մակնիշի մոխրագույն մեքենա: Այս մակնիշի մեքենայի գինը սկսվում է 22.000 ԱՄՆ դոլարից:
Քրիստինե Պեպելյան
Երգչուհի Քրիստինե Պեպելյանին էլ կարելի է դասել այսպես ասած հին վարորդների շարքին, նա վարում է BMW X6 մակնիշի սպիտակ գույնի մեքենա, իսկ այս մեքենայի գինը սկսվում է 37.000 ԱՄՆ դոլարից:
Արամե
Երգիչ Արամեն վերջերս ձեռք է բերել Audi A7 մակնիշի մեքենա, որի գինը բավականին թանկ է՝ 55.000 ԱՄՆ դոլար: