ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են ՄԱԿ ԱԽ-ին առաջարկել ընդլայնել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ին կառաջարկեն ընդլայնել պատժամիջոցները հյուսիսկորեացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ, որոնց նկատմամբ գործում են պատժամիջոցներ՝ բալիստիկ հրթիռների բազմակի արձակումների կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Դիվանագետների փոխանցմամբ, ԱԽ-ն կարող է ցուցակի ընդլայնման բանաձեւի նախագծի օգտին քվեարկել արդեն հունիսի 2-ին։
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը մինչ այդ հայտնել էր, որ պատժամիջոցները տարածել է ԿԺԴՀ-ի երեք քաղաքացիների ու ինը ընկերությունների ու կազմակերպությունների վրա, այդ թվում Կորեական ժողովրդական բանակի՝ զանգվածային խոցման զենքի մշակման հյուսիսկորեական ծրագրի կապակցությամբ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



